Արի Արի հիմնմադրամ, Լեհաստան. իրականացնում է մշակութային եւ կրթական նախագծեր, որոնք նպատակ ունեն հասարակություն ներգրավել ազգային փոքրամասնություններին, ներգաղթողներին , հաշմանդամների եւ այլ խոցելի խմբերին: Մասնավորապես, Հայաստանում աջակցում է կույրերի երգչախմբին, ինչպես նաեւ իրականացնում է տեսողության խնդիրներ ունեցող անձանց առնչվող տարբեր նախագծեր: 2010-ի սեպտեմբերին Կենտավրը հրավիրված էր մասնակցելու 10-օրյա ֆորումին` Լեհաստանում կույրերի խնդիրների վերաբերյալ` Հայաստանից եւ Վրաստանից հետաքրքրություն ցուցաբերած այլ անձանց հետ համատեղ: http://www.ariari.org.

Առողջապահական եւ մշակութային ՀԿ “Հանգրվան”, Հայաստան. զբաղվում է հաշմանդամների խնդիրներով, մասնավորապես` տեսողական խնդիրներ ունեցող: http://www.ariari.org/realizacje/pomagaj-c/hangrvan/

Նորագյուղի պետական մանկական վերականգնողական կենտրոն, Հայաստան. մեզ մոտ հաճախող երեխաներից շատերը համատեղում են իրենց վերականգնողական կուրսերը երկու կենտրոններում:

Օշականի մանկական վերականգնողական կենտրոն, Հայաստան. մեզ մոտ հաճախող երեխաներից շատերը համատեղում են իրենց վերականգնողական կուրսերը երկու կենտրոններում:

Դեպի Հայք. Կառուցում և զարգացնում է կապ Սփյուռքի երիտասարդների եւ հայրենիքի միջև, նպաստում է երկրի սոցիալական, մշակութային, տնտեսական եւ քաղաքական խնդիրների ավելի խոր ընկալմանը: Տարբեր միջոցառումների հետ մեկտեղ կազմակերպում է արշավներ Հայաստանի տարբեր շրջաններ, այդ թվում` «Կենտավր» կենտրոն: http://www.birthrightarmenia.org/

Բնատաճար. սոցիալական նախաձեռնություն է, որի նպատակն է նպաստել առողջ ապրելակերպին, մարդու ներաշխարհի ամբողջական բացմանը, նրան մտավոր, հուզական եւ ֆիզիկական հնարավորությունների ներդաշնակ զարգացմանը: Այս նախաձեռնությունն իրականացվում է հայկական եւ համաշխարհային մշակույթ քարոզող տարբեր ակումբների միջոցով: Կազմակերպում է կանոնավոր արշավներ դեպի «Կենտավր» կենտրոն: Կենտավրին նվիրաբերել է մանկական խաղահրապարակ երեք ճոճանակով: http://www.bnatachar.am/