Լևոն Ղուկասյան

Levon Ghoukasyan
Լևոն Ղուկասյան
Ծնվել է 2001 թ.
Խնդիրը՝ սպաստիկ տետրապարեզ
Հաճախում է 2008 դեկտեմբեր – 2009 դեկտեմբեր
Առաջընթացը գրանցվել է 2010 հուլիսին
Անուշ, մայրը. . Մենք շուրջ 1 տարի, փոքր ընդմիջումներով, հաճախել ենք հիփոթերապիայի պարապմունքներին: Զուգահեռ հաճախում էինք նաև Մանկական վերականգնողական կենտրոն: Հիպոթերապիան սկսելուց ընդամենը մեկ ամիս անց դրական փոփոխություններ նկատվեցին: Մեր ամենամեծ ձեռքբերումն այն էր, որ Լեւոնն այլեւս կարիք չուներ սպաստիկ մկանները թուլացնող դեղամիջոցների, որոնք ընդունում էր 2 տարի շարունակ: Մեծ ձեռքբերում էր նաև այն, որ տղաս սկսեց շրջվել մեջքից դեպի փոր, մինչդեռ նախկինում նա կարողանում էր անել միայն հակառակ գործողությունը: Ձեռքի ձգված մկանները զգալիորեն թուլացան: Թուլացան նաև ոտքի աճուկները, որոնք չափազանց լարված էին: Զգալիորեն բարելավվեցին նրա նստելու և կանգնելու հմտությունները: Սեղանի մոտ երեխան արդեն կարողանում է նստել առանց թիկնակ աթոռի վրա, մինչդեռ նախկինում նա ոչ միայն կարիք ուներ թիկնաթոռի, այլեւ կողքից լրացուցիչ օգնության, իսկ կանգնելիս` հենվում էր սեղանին: Երկու ձեռքերից բռնած քայլելիս նա շատ ավելի պակաս է խաչաձևում ոտքերը:

Հիպոթերապիստի եզրակացությունը. Լեւոնի ամենամեծ խնդիրը ոչ այնքան նրա ֆիզիկական տկարությունն էր, որքան դեպի լավը գնալու ցանկության լիակատար բացակայությունը: Բացի իր մայրիկի վերը նշած ֆիզիկական փոփոխությունից, փոփոխություն տեղի ունեցավ նաև Լևոնի ֆիզիոլոգիական վարքագծում: Նա դարձավ առավել վստահ, անհետացավ վախի զգացումը, և ցանկություն առաջացավ փոխելու իր վիճակը և հաղթահարելու կախվածությունը շրջապատից: Նա սովորեց մեջքն ուղիղ պահել ձիու վրա, օդում պահել սանձը`չբռնվելով թամբից /սկզբում դա շատ դժվար էր նրա համար/, եւ նույնիսկ ձիու վրա պահել հավասարակշռությունը միայն ոտքերի օգնությամբ: