|
Խարբերդի մասնագիտացված մանկատուն
Տարիքը` 6-19
Խնդիրը՝ – սպաստիկ մկաններ, մանր մոտորիկայի խանգարում, աուտիզմ
Հաճախում են 2008 Սեպտեմբեր – 2008 նոյեմբեր
Առաջընթացը գրանցվել է 2009 սեպտեմբերին
Հարություն Բալասանյան, տնօրեն. Խարբերդի մասնագիտացված մանկատունն ունի 280 խնամառու, որոնք ունեն կենտրոնական նյարդային համակարգի օրգանական և ֆունկցիոնալ ախտահարումներ, ուղեղային կաթված, բնածին և ձեռքբերովի ֆիզիկական արատներ:
2008 թ-ի աշնանը մանկատան 15 երեխա հնարավորություն ունեցավ երեք ամիս օգտվել «Կենտավր» հիպոթերապիայի և ձիասպորտի կենտրոնի ծառայություններից: Կենտրոնի մասնագետների կողմից ներդրված ջանքերը դրական արդյունք ունեցան: Երեխաների շփումը կենդանիների հետ նաև ինքնարտահայտման, տարբեր բարդույթներ հաղթահարելու հնարավորություն էր: Երեխաները զգում և վայելում էին բնությունը, հաճելի ժամանակ անցկացնում բնության գրկում և, որ ամենակարևորն է, բացահայտում սեփական հնարավորությունները: Այս պարապմունքները դրական ազդեցություն ունեցան երեխաների հիշողության, կոորդինացիայի, ֆիզիկական վիճակի վրա: Մինչ այսօր էլ հրճվում են իրենց և ձիերի լուսանկարները նայելիս, հիշում ու մեկը մյուսին պատմում են իրենց տպավորությունները:
Հիպոթերապիստի եզրակացությունը. Խարբերդի մանկատան երեխաները մեր առաջին պացիենտներն էին Ուշիում: Նրանց հոգեբանական և ֆիզիկական վիճակի փոփոխությունն ահռելի էր: Երեխաների հետ հիպոթերապիայի պարապմունքները դադարեցվեցին, քանի որ մանկատան տնօրինությունն այլևս չէր կարող ֆինանսապես ապահովել երեխաների փոխադրումը Խարբերդից Ուշի: Բայց վերջերս ի ուրախություն մեզ՝ Խարբերդի մանկատան տնօրենը դիմեց մեզ հիպոթերապիայի պարապմունքները վերսկսելու խնդրանքով: Ներկայումս մենք փնտրում ենք ֆինանսական միջոցներ՝ երեխաների հետ պարապմունքները կրկին սկսելու համար:
|