|
Անգելինա
Ծնվել է՝ 2003թ
Խնդիրը` ՄՈւԿ, տրիպլեգիա
Հաճախում է` 2008 սեպտեմբեր-նոյեմբեր
Առաջընթացը գրանցվել է` 2008 նոյեմբեր
Մարինա, մայրը. Իմ երեխան ունի մանկական ուղեղային կաթված, ախտահարված են նրա աջ ձեռքը և երկու ոտքերը: Հիպոթերապիայի պարապմունքները զուգակցում էինք մանկական վերականգնողական կենտրոն հաճախումներով, ուր գնում էինք արդեն մի քանի տարի: Ձին իսկական հրաշք էր դստերս համար: Առաջին առաջընթացը տեղի ունեցավ իր ոտքերի հետ. աղջիկս սկսեց քայլել՝ ձեռքերից բռնած: Հետո բարելավվում եղավ ձեռքի վիճակի մեջ: Մի անգամ պարապմունքի ժամանակ թեթև անձրևում էր, և հիպոթերապիստը ձիավարության գլխարկ դրեց Անգելինայի գլխին: Գլխարկը մեծահասակների համար էր ու մեծ էր աղջկաս գլխի համար, և նա մի ձեռքով անընդհատ ուղղում էր այն: Ես նայում էի նրան և հանկարծ հասկացա, որ դուստրս գլխարկն ուղղում է աջ ձեռքով: Այն ձեռքով, որը չէր աշխատում, որը նա չէր օգտագործում: Ես չէի հավատում աչքերիս: Նա բարձրացնում էր ձեռքն ու դնում գլխարկի վրա շատ դանդաղ, բայց անում էր դա:
Մենք դադարեցրեցինք մեր այցելությունները հիպոթերապիայի կենտրոն, որովհետև ֆինանսապես այլևս ի վիճակի չէինք Ուշի հասնելու, սակայն անհամբեր սպասում ենք պարապմունքները վերսկսելու առաջին իսկ հնարավորությանը:
Հիպոթերապիստի եզրակացությունը. Անգելինան սկզբից շատ վախենում էր ձիերից ու շներից: Նաև շատ կամակոր էր: Ձիու վրա վարժություն կատարելու ցանկացած պահանջիս պատասխանում էր՝ «ոչ, չեմ անի, ձին կուտի ինձ»: Սակայն մոտ երկու շաբաթ անց արդեն առանց որևէ խնդրի նստում ու պառկում էր ձիուն տարբեր դիրքերով:
Նա չէր քայլում, երկու ոտքը և ձեռքը չէին աշխատում: Մեկ ամիս անց, նա սկսեց անել իր առաջին քայլերը՝ բռնվելով ձեռքերիցս: Ամեն անգամ ձիուց իջնելիս մեկ րոպեի չափ քայլում էինք: Երկու ամիս անց սկսեցինք քայլել արդեն 3-5 րոպե: Անգելիանյի աջ ձեռքը նույնպես սկսեց աշխատել, երբ սկսեցինք այն ձիու վրա դնել շարժման ընթացքում ու սանձերը ձեռքը տալ:
Նաև շատ կարևոր հոգեբանական փոփոխություն տեղի ունեցավ: Երեխան չափից դուրս կապված էր մոր հետ, և սկզբում Մարինան ստիպված էր ողջ պարապմունքի ընթացքում քայլել ձիու կողքով: Բացի այդ Անգելինան չէր շփվում իր հետ հիպոթերապիայի պարապմունքներին հաճախող այլ երեխաների հետ: Բայց աստիճանաբար երեխան սկսեց «մոռանալ» իր մայրիկին, ինչպես նաև սկսեց շփվել այլ երեխաների և մեծահասակների հետ:
|