Mais Asatryan
Մայիս Ասատրյան
Ծնվել է 2000
Խնդիրը`ՄՈւԿ, հեմիպարեզ
Հաճախում է 2010 նոյեմբերից առայսօր
Առաջընթացը գրանցվել է 2011 հունվարին
Վարդուհի, մայրը. : Երբ Հասմիկն ինձ ասաց ձիաբուժության մասին իմ որդու համար, առաջին արձագանքս բացասական էր. ես վախենում էի, որ նա չի կարողանա պահել իրեն ձիու վրա՝ հաշվի առնելով, որ իր մի ոտքն ու մի ձեռքը չեն աշխատում: Բայց ինձ բացատրեցին, որ հիպոթերապիան տարբերվում է ձիավարությունից, և սկզբնական շրջանում տղայիս ձիու վրա երկու կողմից կուղեկցեն: Ես համաձայնեցի, չնայած որոշակի վախ դեռ ունեի:

Երեխայիս ախտորոշեցին մանկական ուղեղային կաթված, երբ ընդամենը մի քանի ամսական էր: Մեզ ասացին, որ նա պետք է անցնի երկարատև վերականգնում, բայց մենք գումար չունեինք դրա համար և ստիպված էինք համակերպվել այն մտքի հետ, որ մեր երեխան հաշմանդամ է լինելու իր ամբողջ կյանքում... Բայց երբ Մայիսը սկսեց հիպոթերապիայի պարապմունքները, ես սկսեցի արձանագրել հրաշալի փոփոխություններ նրա վիճակում: Նա սկսեց օգտագործել իր աջ ձեռքը՝ գնալով ավելի ու ավելի շատ: Նա այնքան երջանիկ է, երբ կարողանում է ինչ-որ բան անել այդ ձեռքով: Միգուցե, ձին հենց այն հրաշքն է, որին մենք սպասում էինք այսքան երկար...


Ավելին
 
Apetyan Levon
Լևոն Ապետյան
Ծնվել է 2004 թ.
Խնդիրը` վարակ նախածննդյան շրջանում
Հաճախում է 2009 հունիսից առայսօր
Առաջընթացը գրանցվել է 2010 հուլիսին
Լիանա, մայրը. Նախածննդյան շրջանում Լևոնին վարակ էր անցել , որը բացասական անդրադարձավ նրա հետագա մտավոր զարգացման վրա: Նա այժմ չի խոսում: 2009թ.-ից սկսած Լեւոը ներգրավված է մի շարք վերականգնողական ծրագրերում, որոնց շարքում մեծ տեղ է զբաղեցնում հիփոթերապիան: Մենք այժմ որոշակի դրական փոփոխություններ ենք նկատում որդուս վարքագծում: Նա աստիճանաբար դառնում է ավելի կենտրոնացած, սովորում է կառավարել իր զգացմունքներն ու առավել դրական ընկալել իր շրջապատը: Նրա քայլքը դարձել է առավել հաստատուն ու կշռադատված, մի բան, որ բացակայում էր ամիսներ առաջ: Նա սիրում է կենդանիներին, հատկապես ձիերին: Ձմեռային ընդմիջումից հետո մեծ խանդվառությամբ վերսկսեց իր այցելությունները և հիփոթերապիայի պարապմունքները կենտրոնում:

Ավելին
 
ani
Անի Առուստամյան

Ծնվել է՝ 2001
Խնդիրը` ՄՈւԿ, թույլ մկաններ, խանգարված կոորդինացիա, առանց օգնության քայլելու անկարողույություն
Հաճախում է` 2009թ հունիսից առայսօր
2010թ հուլիսին
Լիլիա, մայրը. Դուստրս 8 տարեկան է: Նա ունի մանկական ուղեղային կաթված /ՄՈւԿ/ եւ նրա կորդինացիան խիստ խանգարված է: Վերականգնողական թերապիայի նոր մեթոդների իմ անդադար որոնումներն ինձ բերեցին այս կենտրոն: Ես շատ զարմացա այնտեղ հանդիպելով երկու երիտասարդների` Բորյային և Հասմիկին, ովքեր չնայած բոլոր դժվարություններին՝ աշխատում էին երեխաների հետ: Դստերս միանգամից դուր եկավ կենտրոնը: Կարծում եմ, նա այստեղ գտավ այն խաղաղ եւ անմիջական միջավայրը, որի կարիքն այնքան ունեն մեր երեխաները, մասնավորապես նրանք, ովքեր բնակվում են քաղաքներում:

Այստեղ Անին ոչ միայն վերականգնողական թերապիա է անցնում, այլեւ շփվում է բնության եւ ընտանի կենդանիների` ձիերի, այծերի, շների եւ կատուների հետ: Այստեղ իմ դուստրը հաղթահարեց իր վախը մեծ շների նկատմամբ: Ես չէի դադարում զարմանալ, թե որքան հանգիստ ու հնազանդ էին ձիերը այս պարապմունքների ընթացքում: Ավելի ուշ Հասմիկն ինձ բացատրեց, որ հիփոթերապիայի համար ընտրվում են հանգիստ ձիերը, եւ նրանց հատուկ վարժեցնում են երեխաների հետ աշխատելու համար:

Ավելին
 
Levon Ghoukasyan
Լևոն Ղուկասյան
Ծնվել է 2001 թ.
Խնդիրը՝ սպաստիկ տետրապարեզ
Հաճախում է 2008 դեկտեմբեր – 2009 դեկտեմբեր
Առաջընթացը գրանցվել է 2010 հուլիսին
Անուշ, մայրը. . Մենք շուրջ 1 տարի, փոքր ընդմիջումներով, հաճախել ենք հիփոթերապիայի պարապմունքներին: Զուգահեռ հաճախում էինք նաև Մանկական վերականգնողական կենտրոն: Հիպոթերապիան սկսելուց ընդամենը մեկ ամիս անց դրական փոփոխություններ նկատվեցին: Մեր ամենամեծ ձեռքբերումն այն էր, որ Լեւոնն այլեւս կարիք չուներ սպաստիկ մկանները թուլացնող դեղամիջոցների, որոնք ընդունում էր 2 տարի շարունակ: Մեծ ձեռքբերում էր նաև այն, որ տղաս սկսեց շրջվել մեջքից դեպի փոր, մինչդեռ նախկինում նա կարողանում էր անել միայն հակառակ գործողությունը: Ձեռքի ձգված մկանները զգալիորեն թուլացան: Թուլացան նաև ոտքի աճուկները, որոնք չափազանց լարված էին: Զգալիորեն բարելավվեցին նրա նստելու և կանգնելու հմտությունները: Սեղանի մոտ երեխան արդեն կարողանում է նստել առանց թիկնակ աթոռի վրա, մինչդեռ նախկինում նա ոչ միայն կարիք ուներ թիկնաթոռի, այլեւ կողքից լրացուցիչ օգնության, իսկ կանգնելիս` հենվում էր սեղանին: Երկու ձեռքերից բռնած քայլելիս նա շատ ավելի պակաս է խաչաձևում ոտքերը:

Ավելին
 
Vahe
Վահե
Ծնվել է 2003 թ.
Խնդիրը՝ աուտիզմ
Հաճախում է 2008 Նոյեմբեր – 2009 դեկտեմբեր
Առաջընթացը գրանցվել է 2009 հոկտեմբերին
Mother Lusine: Ես սկսեցի տղայիս տանել տարբեր մասնագետների մոտ 1.5 տարեկանից, երբ նա սկսեց աստիճանաբար կորցնել խոսքը, աչքերի կոնտակտը և գրեթե ամբողջովին ռեակցիան արտաքին շրջապատի հանդեպ: Ժամանակն անցնում էր, բայց տղայիս վիճակը չէր լավանում: Որոշ դեպքերում նա իրեն դրսևորում էր ուղղակի հանճարի պես. օրինակ՝ պաշտում էր կարդալը և կարդում էր՝ իրոք հասկանալով կարդացածը, չնայած ոչ ոք երբեք իրեն չէր սովորեցրել կարդալ: Կամ կատվի նման զգում էր մարդուն, ով ունի առողջական խնդիրներ կամ երբ ինչ-որ վատ բան պիտի պատահեր: Բայց մյուս կողմից չուներ ոչ մի պրակտիկ և շփման հմտություն՝ ինքնուրույն չէր ուտում, չէր օգտվում զուգարանից, խուսափում էր մարդաշատ վայրերից, հրաժարվում էր հասարակական տրանսպորտով երթևեկելուց...

Ավելին
 
« StartPrev12ДалееEnd »

JPAGE_CURRENT_OF_TOTAL