if-you-want-to-help-us-

Արդեն երեք տարի է մենք համագործակցում ենք տարածքի և մեր օգտագործվող ձիերի տիրոջ հետ: Սակայն այժմ տարածքի և ձիերի տերն իր ֆինանսական խնդիրները լուծելու համար ախոռը, ձիերին և տարածքը հանել է վաճառքի: Այդ ամենի համար նա ցանկանում է 50 000 դոլար:

50 000 դոլարը շատ մեծ գումար է մի հոգու համար: Սակայն եթե բաժանենք այն 100 հոգու մեջ, մեկ մարդուն բաժին կընկնի 500 դոլար, եթե բաժանենք 1000 մարդու մեջ, մեկ մարդուն բաժին կընկնի 50 դոլար, 10 000 հոգու մեջ՝ 5 դոլար, 50 000 հոգու մեջ՝ ընդամենը 1 դոլար մի մարդուն: 50 000 X 1 դոլարը կփրկի «Կենտավրը»: Մենք հավատում ենք, որ միասին կարող ենք անել դա: Այդ պատճառով մենք կազմակերպում ենք դրամահավաք, ինչպես նաև տարբեր ծրագրեր և միջոցառումներ՝ անհրաժեշտ գումարը հայթհայթելու համար:

Ովքեր անտարբեր չեն մեր խնդրի հանդեպ, խնդրում ենք աջակցել՝ տարածելով տեղեկատվություն կամ մասնակցելով դրամահավաքին: Մեր կազմակերպության հաշվեհամարն է 2050622016401001 (Inecobank). Նաև ձեր նվիրատվությունը կարող եք բերել անձամբ Ուշի և ծանոթանալ ու շփվել մեր երեխաների, ձիերի և շների հետ: Ցանկացած գումար՝ լինի այն մեծ, թե փոքր, կընդունվի երախտագիտությամբ և կմոտեցնի մեզ նվիրական 50 000 -ին.

Մենք կազմակերպում ենք տարբեր դրամահավաքային նախագծեր, որպեսզի կարողանանք պահպանել մեր կենտրոնը:

Դրամահավաք Facebook - ի միջոցով:
Մենք կազմակերպել ենք դրամահավաք Facebook - ի միջոցով, որպեսզի նախ գնենք ձիերին: Տարածքը պահպանելը շատ կարևոր է, բայց լավ վարժեցրած, երեխաների հետ աշխատանքին սովորեցրած ձիերին պահպանելը շատ ավելի կարևոր է:

http://www.facebook.com/events/285501008179131/

Բարեգործական ցուցահանդես
Մենք նաև կամակերպել ենք «Իմ ձին իմ թևերն է» բարեգործական ցուցահանդես-վաճառք, սկզբում «Սիրահարների այգում», այնուհետև «Բյուրոկրատ» գրախանութում: Երկու ցուցահանդեսներից հավաքվեց 174 000 դրամ, որը ծախսեցինք ձիերին խոտ գնելուն: Ցուցահանդեսը շարունակվում է Facebook-ում:

http://www.facebook.com/media/set/?set=a.10150315304041728.339998.617946727&type=3


Որդեգրիր ձի՝ մեկ տարով
«Կենտավր» հիպոթերապիայի և ձիավարության կենտրոնում ապրում են 7 ձի և մեկ պոնի: Նրանց բոլորին պահելն այնքան էլ հեշտ գործ չէ, հատկապես մեր ոչ ակտիվ ամիսներին: Այժմ դուք կարող եք մեկ տարով «որդեգրել» ձեր նախընտրած ձիուն և մասնակցություն ունենալ նրա խնամքին: Մենք ունենք «որդեգրման» անհատական և խմբային փաթեթներ:

Անհատական խնամակալություն
Դուք կարող եք դառնալ ձիու խնամակալ՝ վճարելով ընդամենը 20 000 դրամ /մոտ 50 դոլար/ ողջ տարվա համար: Ձիու խնամակալը կստանա.մեծ հոգեկան բավարարում իր լավ արարքից, «որդեգրման» անհատական վկայական, մանրամասն տեղեկատվություն «իր» ձիու մասին, իր անունը՝ որպես խնամակալի ձիու դռան վրա և մեր կայքում, ձիերով ուղևորություն դեպի Սուրբ Սարգսի վանք երկու հոգու համար, հնարավորություն մասնակցելու «ձեր» ձիու խնամքին: Այս «որդեգրման» փաթեթը կարող է նաև հիանալի նվեր հանդիսանալ ձեր կենդանասեր ընկերների ու բարեկամների համար. Այն յուրահատուկ է, հեշտ է ձեռքբերել և նույնիսկ փաթեթավորման կարիք չունի:

Կորպորատիվ խնամակալություն
Ձիուն կարող է մեկ տարով «որդեգրել» ոչ միայն անհատը, այլև խումբը. ասենք, ընկերների կամ համակուրսեցիների կամ գործընկերների: Կորպորատիվ խնամակալության փաթեթն ընդգրկում է մինչև 6 մարդ և արժե 100 000 դրամ (մոտ 270 դոլար) ողջ տարվա համար: Այն ներառում է. մեծ հոգեկան բավարարում ձեր լավ արարքից, «որդեգրման» անհատական վկայական, մանրամասն տեղեկատվություն «ձեր» ձիու մասին, ձեր հաստատության անվանումը՝ որպես խնամակալի ձիու դռան վրա և մեր կայքում, երեք խմբակային այց և ձիավարում «Կենտավրում», հնարավորություն մասնակցելու «ձեր» ձիու խնամքին:

Կարող եք ընտրել «ձեր» ձիուն մեր կայքում http://www.centaur.am/index.php/en/our-horses:

Որդեգրիր շուն՝ մեկ տարով
Ձիերի հետ մեկտեղ կենտրոնն ունի նաև 9 շուն: Նրանք բոլորը փրկված են փողոցից և բոլորը ներգրավված են երեխաների հետ աշխատանքի մեջ: Նրանց բոլորին պահելն այնքան էլ հեշտ գործ չէ, հատկապես մեր ոչ ակտիվ ամիսներին: Այժմ դուք կարող եք մեկ տարով ՛՛որդեգրել՛՛ ձեր նախընտրած շանը և մասնակցություն ունենալ նրա խնամքին՝ ձեր խնամակալության համար վճարելով ընդամենը 15 000 դրամ /մոտ 40 դոլար/ ողջ տարվա համար:
Շան խնամակալը կստանա. մեծ հոգեկան բավարարում իր լավ արարքից, որդեգրման՛՛ անհատական սերտիֆիկատ, մանրամասն տեղեկատվություն ՛՛իր՛՛ շան մասին, իր անունը՝ որպես խնամակալի մեր կայքում, հնարավորություն շփվելու, խնամելու և զբոսնելու ՛՛իր՛՛ շան հետ:
Այս «որդեգրման» փաթեթը կարող է նաև հիանալի նվեր հանդիսանալ ձեր կենդանասեր ընկերների ու բարեկամների համար. Այն յուրահատուկ է, հեշտ է ձեռքբերել և նույնիսկ փաթեթավորման կարիք չունի:

Կարող եք ընտրել ՛՛ձեր՛՛ շանը մեր կայքում http://www.centaur.am/index.php/en/our-horses: