Սիրելի ընկերներ! «Կենտավրը» ունի ձեր անհապաղ աջակցության կարիքը: Մինչ այժմ մենք վարձակալում էինք հիպոթերապիայում օգտագործվող ձիերի մի մասին: Այժմ ֆինանսական խնդիրների պատճառով ձիերի տերը որոշել է վաճառել նրանց: Նրանք երեխաների հետ աշխատանքի համար վարժեցրած ձիեր են: Մեզ հաջողվեց գնել նրանցից երկուսին, բայց չորսը դեռ մնում են... Մենք կազմակերպում ենք դրամահավաք, որպեսզի գնենք նրանցից մեկին՝ զտարյուն անգլիական Գոլդենին: Նրան գնելու համար պետք է մեկ ամսում հավաքենք 770 000 դրամ: Խնդրում ենք, մասնակցեք մեր դրամահավաքին անձամբ, փոխանցելով մեր հաշվեհամարին /2050622016401001, Inecobank/, E-dram հաշվին /222248103/, ինչպես նաև տարածեք տեղեկատվությունը: Յուրաքանչյուր 1000 դրամ կմոտեցնի մեզ մեր հրաշք ձիուկի փրկությանը...


«Կենտավր» Հիպոթերապիայի և ձիասպորտի ասոցիացիայի» նպատակն է նպաստել հաշմանդամների վերականգնմանն ու ապաքինմանը, նրանց ինտեգրմանը հասարակության մեջ, ինչպես նաեւ օգնել մարդկանց առանձնանալու քաղաքային աղմկոտ կյանքից, վերստանալու եւ վայելելու ներդաշնակությունը բնության ու կենդանական աշխարհի հետ:


Մեր նպատակն է. ընդարձակել և զարգացնել անիմալաթերապիայի կենտրոնը Հայաստանում:

Մեր շահառուներն են. Խարբերդի հատուկ կարիքներով երեխաների պետական մանկատուն/Խարբերդ գյուղ/; "Արեգակ" հաշմանդամ երեխաների ցերեկային կենտրոն /Գյումրի/; գիշերօթիկ դպրոցներ, ներառական դպրոցներ, մասնագետների խորհրդով մեզ դիմող անհատներ:

Մեր գործընկերներն են. Նորագյուղի պետական մանկական վերականգնողական կենտրոնը; Օշականի վերականգնողական կենտրոնը; սփյուռքահայերի ճանապարհորդությունը դեպի Հայաստան կազմակերպող «Դեպի Հայք» կազմակերպությունը; «Բնատաճար» արշավախումբը:

Մեր տեղեկատվական գործընկերներն են. «Հետք» էլեկտրոնային պարբերականը /www.hetq.am/ և շաբաթաթերթը, www.yerevan.ru էլեկտրոնային ամսագիրը:

Մեր աջակիցներն են. Արտյոմ և Լիա Այվազնյանները, Միհրան Լազյանը՝ անասնաբույժեր, հետևում են մեր կենդանիների առողջությանը,հաճախ սպասարկում են նրանց անվճար Աշոտ Հովհաննիսյանը՝ կահույքի արտադրամասի սեփականատեր, մեր ձիերին ապահովում է թեփով: