|
Իրական ընկերը նա է, ով գալիս է, երբ մնացած ողջ աշխարհը հեռանում է քեզանից
Ուոլթեր Վինչել
Ահա մեր «եկողները», «Կենտավր» կենտրոնի հավատարիմ բարեկամները, մարդիկ, ովքեր անգնահատելի ներդրում են ունեցել Հայաստանում հիպոթերապիայի ստեղծման ու զարգացման գործում.
|
Միհրան Սահակյան /Հայաստան/
Նա ստեղծել է մեր վեբ-կայքը: Իրականում նա գաղափարի առաջին քաջալերողն ու աջակիցն է: Նրա ըմբռնումն ու լավատեսությունը մեծ դեր են խաղացել Հայաստանում հիպոթերապիայի ստեղծման գործում:
|
|
Անիել և Մարտին Ռիվիեր Ալեն /Մեծ Բրիտանիա/
Մեր լավ բարեկամներն են և Հայաստանում հիպոթերապիայի առաջին հովանավորողները: Նրանց և նրանց ընկերների շնորհիվ Խարբերդի մասնագիտացված մանկակտան 6 սաներ, ինչպես նաև ընտանիքներում ապրող 3 երեխաներ հնարավորություն ունեցան մասնակցելու հիպոթերապիայի 3-ամսյա կուրսերին: Իրականում մեզ հետ հավասար նրանք իրավունք ունեն կոչվելու Հայաստանում հիպոթերապիայի հիմնադիրներ :
|
|
Նիքոլաս Բրունո և Անուշ Դուլգարյան /Հայաստան/
Նրանք առաջինն էին, ում հետ կիսվեցինք Հայաստանում հիպոթերապիայի կենտրոն ստեղծելու գաղափարով: Նրանց անսահման ոգևորությունը և աջակցությունը նրանց դարձնում են Հայաստանի հիպոթերապիայի կարևոր եւ անբաժան մասնիկը: Նիքը և Անուշը մասնավորապես «Կենտավրին» են նվիրել թամբ, սանձեր եւ 7 սաղավարտ:
|
|
Ջեսիքա Սանգյող և Ուվե Փֆայֆեր /Գերմանիա/
Թբիլիսիի փոքրիկ սրճարաններից մեկում, որտեղ ես հիպոթերապիա էի սովորում, մենք բարձրացրեցինք վրացական գինիներով լի գավաթները և Ջեսը մեծ հաջողություն կանխատեսեց հիպոթերապիային Հայաստանում: Նա այնքան էր վստահ դրանում, որ ես հավատացի իրեն: Եվ, իհարկե, այդ հավատն էլ օգնեց մեզ հասնել այն ամենին, ինչ մենք ունենք հիմա: Ի վերջո, ոգեշնչումն սկիզբն է ամեն նախաձեռնության:
Բայց դա ամենը չէ: Ջեսիքան և Ուվեն իրենց ընկերների հետ միասին օգնեցին փրկել մեր ձիերից մեկին` Սալմային: Նրա տերը ուզում էր մորփել ձիուն և Ուվեն ու Ջեսիքան օգնեցին գնել ձիուն եւ փրկել նրան երշիկ դառնալու ճակատագրից:
|
|
Լիլիթ Արշակյան /Հայաստան/
Այս խենթ էակը ավելի շատ մեզանից մեկն է, քան պարզապես «Կենտավրի» ընկերը: Նա շատ լավ կարողանում է ճիշտ պահիմ գտնել ճիշտ մարդու: Նա երազում է/և ծրագրում է/ սովորել գունաթերապիա Նիդերլանդներում և կիրառել այն այլընտրանքային թերապիայի մեր կենտրոնում, որին մենք պատրաստվում ենք վերածել մեր հիփոթերապիայի կենտրոնը: Այնպես որ դուք դեռ կլսեք նրա մասին:
|
|
Քրիսանդրա եւ Նոթինհեմի համաշխարհային պարային խումբ /Մեծ Բրիտանիա/)
Ես Քրիսանդրայի հետ ծանոթացա Նոթինհեմում, որտեղ նա ինձ տվեց հայկական պարի առաջին դասս: Մենք դարձանք անփոխարինելի ընկերներ: Նա և իր զուգընկեր Ջեյնը /նրանք երկուսն էլ զբաղվում են ձիավարությամբ/ միշտ եղել են մեր ամենաեռանդուն աջակիցների շարքերում:
|
|
Քրիսանդրային նաև հաջողվեց մեր գործունեությամբ հետաքրքրել իր Նոթինհեմի համաշխարհային պարային խումբը /բազմաթիվ պարերի շարքում նրանք պարում են նաև հայկական պար/ և դարձյալ իր «Կիլիկիա» հայկական պարերի պարային խումբը: Խմբի անդամները յուրօրինակ ճանապարհով կարողացան դրամ հավաքել մեր ձիերի և երեխաների համար` միմյանց վաճառելով իրենց համար ոչ պիտանի առարկաներ: Շնորհակալություն բոլորիդ ձեր անգնահատելի աշխատանքի համար:
|
|
Թոմաս Քուն /ԱՄՆ/
Նախ եւ առաջ` Թոմը մեր լավ բարեկամն է: Երկրորդը` նա ունի բացառիկ կարողություն մի քանի ժամ լսելու իմ գաղափարները, ծրագրերն ու քայլերը ձիերի և հիպոթերապիայի վերաբերյալ: Երրորդը` նա շատ հաճախ գործնական խորհուրդներ է տալիս իմ զգացմունքային գաղափարների իրականացման համար: Եվ ի վերջո, նա ամբողջությամբ խմբագրել է մեր կայքի անգլերեն տարբերակը:
|
|
Աշոտ Հովհաննիսյան /Հայաստան/
Նա մեր ձիերին և շներին ապահովում է տաշեղներով, ինչպես նաև մեզ տրամադրում է տարբեր շինարարական նյութեր իր կահույքի արտադրամասից: Նա և իր հիանալի ընտանիքը /կինը` Շուշանը և որդիներ Գոռն ու Նարեկը/ միշտ մեր կողքին են և պատրաստ են ամեն տեսակ աջակցություն ցուցաբերել:
|
|
Դմիտրի Եգորով /Ռուսաստան/
Նա օգնեց մեզ ձեռք բերել Սալմային, երբ վերջինիս նախկին տերը պատրաստվում էր մորթել նրան: Live Journal-ում իր էջի միջոցով նա աջակցում է մեր գործունեության տարածմանը: Նա խմբագրել է մեր կայքի ռուսերեն տարբերակի մեծ մասը: Նա շարունակում է նորանոր գաղափարներ ներկայացնել Հայաստանում հիպոթերապիայի եւ ձիով զբոսաշրջության զարգացման վերաբերյալ:
|
|
Ապրես Զոհրաբյան /Հայաստան/
Իր «Բնատաճար» խմբի հետ միասին նա մեծ նվեր արեց մեր ամենափոքր այցելուներին` երեք ճոճանակով մանկական խաղահրապարակ: Իր խմբի հետ միասին նա «Կենտավրը» ընդգրկել է իրենց արշավների ցանկում. «Բնատաճարը» միշտ ցանկալի հյուրերն են մեր կենտրոնում:
|
|