Երկրային դրախտ կարելի է գտնել իմաստության գրքերում, կնոջ սրտում եւ ձիու մեջքին:
«Կենտավր» հիպոթերապիայի եւ ձիասպորտի ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2007 թվականին և իրականացնում է հիպոթերապիա ֆիզիկական եւ մտավոր խնդիրներ ունեցող երեխաների ու մեծահասակների համար, ինչպես նաև ձիավարության սիրողական և պրոֆեսիոնալ դասընթացներ:
Աշխարհում լայնորեն տարածված հիպոթերապիայի մեթոդը Հայաստան է ներմուծվել «Կենտավր» հիպոթերապիայի կենտրոնի կողմից 3 տարի առաջ:
«Կենտավրը» գործում է Արագածոտնի մարզի Ուշի գյուղում, Երեւանից 37 կմ հեռավորության վրա, Հայաստանի հյուսիս-արեւմուտքում: Հատուկ վարժեցրած ձիերից բացի կենտրոնն ունի նաեւ շներ, որոնք վարժեցվում են հետագայում շնաթերապիայի համար:
Մեր նպատակն է նպաստել հաշմանդամների վերականգնմանն ու ապաքինմանը, նրանց ինտեգրմանը հասարակության մեջ, ինչպես նաեւ օգնել մարդկանց առանձնանալու քաղաքային աղմկոտ կյանքից, վերստանալու եւ վայելելու ներդաշնակությունը բնության ու կենդանական աշխարհի հետ:
«Կենտավրը» համագործակցում է Նորագյուղի պետական մանկական վերականգնողական կենտրոնի, ինչպես նաև մասնավոր մասնագետների հետ:
«Կենտավրի» անձնակազմը բնորոշող հատկանիշներն են. նվիրվածությունը, փորձառությունը և պատրաստվածությունը:
|
Հասմիկ Հովհաննիսյան. հիմնադիր, նախագահ Մշակում եւ խթանում է կենտրոնի գաղափարախոսությունն ու գործունեության հիմնական ուղղությունը, մարկետինգի ռազմավարության ու ծառայությունների արդյունավետ իրականացումը: Նա հանդիսանում է կենտրոնի գլխավոր հիպոթերապիստը, վարժեցնում է ձիերին եւ անցկացնում ձիավարության պարապմունքներ: Ունի դասավանդման, լրագրության եւ ֆոտոլրագրության որակավորում:
|
|
Բորիս Պոդորովսկի. մեթոդիստ, մարզիչ Ձիասպորտի մարզիչ է, ձիասպորտի վարպետի թեկնածու: Վարժեցնում է ձիերին եւ շներին, սովորեցնում է ձիավարել, հանդիսանում է հիպոթերապիստի օգնականը, նաև զբաղվում է կենտրոնի տեխնիկական հարցերով: Կոնկուրի Հայաստանի չեմպիոն է: Ունի նաև ձի պայտելու և խեցեգործի որակավորում: Չնայած երիտասարդ տարիքի` բնության եւ կենդանիների մեծ գիտակ է և հուսալի գործընկեր:
|
|
Անդրեյ Պոդորովսկի. մեթոդիստ, մարզիչ Ձիասպորտի մարզիչ է, ձիասպորտի վարպետի թեկնածու: Վարժեցնում է ձիերին եւ շներին, սովորեցնում է ձիավարել, հանդիսանում է հիպոթերապիստի օգնականը, զբաղվում է կենտրոնի տեխնիկական հարցերով: Կոնկուրի Հայաստանի չեմպիոն է: Ունի հնարքային ձիավարության եւ շներ վարժեցնողի որակավորում: Որպես մարզիչ՝ չափազանց համբերատար է, բարեհամբույր, ունի անհատական մոտեցում յուրաքանչյուր աշակերտին:
|
|
Քյուբար Ալոյան. տնտեսուհի Խնամում է ձիերին ու շներին, հետեւում է ախոռի մաքրությանը, պահպանում է տարածքը, զբաղվում է տնտեսության տարբեր հարցերով, հուսալի օգնական է եւ թիմակից:
|
|
Աղասի Զատիկյան «Կենտավրին» է տրամադրել ձիերն ու տարածքը, փոխարենը` կենտրոնը պարտավորվել է հոգալ ձիերի խնամքն ու մարզումը: |
«Կենտավրի» թիմին ներկայումս նաև աջակցում են նվիրյալ կամավորներ, որոնց ներդնումն ու մասնակցությունն անգնահատելի է:
|
Սասուն Իսրայելյան, 13 տարեկան.Ուշիի բնակիչ Օգնում է մեզ ձիերի և հիպոթերապիայի պացիենտների հետ, սիրում է ոչ միայն ձիավարելն, այլև ձիուն խնամելը, երազում է դառնալ ձիասպորտի մարզիչ:
|
Համլետ Ասատրյան, 14 տարեկան. Ուշիի բնակիչ Օգնում է մեզ ձիերի և հիպոթերապիայի պացիենտների հետ, գտնվում է կատարյալ ներդաշնակության մեջ ինքն իր և շրջապատող աշխարհի հետ, չափազանց ուշադիր և հոգատար է իր օգնության կարիքն ունեցողների հանդեպ:
|
|
Մայիս Ասատրյան, 9 տարեկան.Համլետի կրտսեր եղբայրը Մեր ամենափոքր օգնականն է: Ձիավարության և ձիերի խնամքի շնորհիվ զգալիորեն բարելավվել է նրա աջ վերջույթների վիճակը /ունի մանկական ուղեղային կաթված/: Նա միաժամանակ և շահառու է, և օգնական, և ամենասիրելին ՝ իր կենսուրախ և սուր բնավորության համար:
|
|
Արամ Մխոյան.կայքի ադմինիստրատոր Զբաղվում է մեր կայքով, ներառյալ թարմացումը: Իր նորարարական մտքերով և նվիրված աշխատանքով առավելագույնս նպաստում է մեր գործունեության վերաբերյալ տեղեկատվության տարածմանը:
|
|